Իշխանության յուրացման փորձ կատարելու մեջ մեղադրվող Արշակ Զաքարյանի և մյուսների գործը վերամակագրվել է

Լուրեր

05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
Բոլորը

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրյալի աթոռին հայտնված Արշակ Զաքարյանի, Վահագն Չախալյանի, Տիգրանի Չոբանյանի, Արագած Ախոյանի և Իսրայել Հակոբկոխյանի գործը վերամակագրվել է։ Ինչպես Factor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործը կքննի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Մեսրոպ Մակյանին, որը, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել։ Դատավորի դիմումի համաձայն՝ քրեական գործով մեղադրյալ Արշակ Զաքարյանի պաշտպան ներգրավված փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ընկերն է, ունեն մտերիմ հարաբերություններ, ինչը կարող է կասկածի տակ դնել իր անաչառությունը։

Դատավորի ինքնաբացարկը բավարարվել էր, ինչից հետո գործը վերանակագրվել է։

Հիշեցնենք՝ ըստ առաջացրված մեղադրանքի՝ գործով անցնող չորս մեղադրյալները փորձել են իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք, 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից 5-ը՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել էին։ Դատարանի կողմից, սակայն, նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել։

Այդուհանդերձ, նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Այս պահին նրանց նկատմամբ կիրառված է խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 

Ռոզա Վարդանյան