«Հայահավաք» նախագծի շրջանակում ՀՀ-ում ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժորը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրում կհնչեն Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունները:

Լյուք Բաղդասարյանը ծնվել է Շվեյցարիայում և բավական հայտնի է եվրոպական լսարանին: Առաջին անգամ նա՝ որպես դիրիժոր, ելույթ է ունեցել 21 տարեկանում: Լյուք Բաղդասարյանը նաև հայտնի դաշնակահար է, սակայն այժմ ավելի շատ դիրիժորությամբ է զբաղվում. ամեն տարի՝ ապրիլի 24-ին` Եղեռնի տարելիցին, լարային կազմով ելույթ է ունենում Կոմիտասի ստեղծագործություններով: Լյուք Բաղդասարյանը ժամանակակից երաժշտություն շատ չի կատարում, նախընտրում է ավանդական դասական երաժշտությունը: Հայ ժամանակակից կոմպոզիտորներից սիրում է Միրզոյանի և Աճեմյանի արվեստը:

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ են ունենում արտիստներ, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով՝ ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդելու Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու ամրապնդելու Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը:

Նախագծի շրջանակում ավելի վաղ Երևանում համերգով ներկայացել են սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը և կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը։