Հայտարարությունները, թե ՍԴ-ն հերքեց Դատախազության մոտեցումը՝ ճիշտ չեն․ Գևորգ Բաղդասարյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մենք համաձայն չենք, որովհետև տեսնում ենք սահմանադրի կամքի փոփոխման, անկանխատեսելի իրավամեկնաբանության վտանգ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով արձանագրվել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Դիտարկմանը, որ ՍԴ որոշումը խոսում է այն մասին, որ դատախազությունը մտել է քաղաքական դաշտ, խաղը քաղաքական է, ոչ թե՝ իրավական, Բաղդասարյանն արձագանքեց․ «Քաղաքական չէ և, եթե որևէ մեկը տրամադրված է ինչ-որ պնդում անելու, այդ ամենում ինչ-որ բան տեսնելու՝ ինքը տեսնում է։ Դեպքեր կան, որ անձին կարող են նույնիսկ թմրամիջոց պահելու համար ձերբակալեն, ինքը հայտարարությամբ հանդես գա, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը հարում է որևէ քաղաքական ուժի»։

Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախկինում՝ Արմեն Գևորգյանի մասով պնդել են, որ քրեական հետապնդում շարունակելու համար ԱԺ համաձայնությունը պետք չէ և ՍԴ-ն համաձայնել է այդ պնդման հետ։

«Հետևաբար՝ հայտարարությունները, թե ՍԴ-ն հերքեց դատախազության մոտեցումը՝ ճիշտ չէ։ Դատախազությունը գտնում էր, որ նույնը վերաբերում է նաև կալանավորմանը, որովհետև Սահմանադրության մեջ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու իրավիճակները միատեսակ կարգավորման են ենթարկված»,- ասաց Բաղդասարյանը։

 

Ռոզա Վարդանյան