Երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա տղամարդու կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նախնական քննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 59-ամյա տղամարդը, ով հանդիսացել է 9-ամյա աղջիկ երեխայի կնքահայրը, բնակարանում երեխայի հետ գտնվելով միայնակ, օգտվելով վերջինիս՝ սեքսուալ բնույթի գործողությունների իմաստը չգիտակցելու և դրանց դիմակայելու նրա անօգնական վիճակից, իր նկատմամբ ունեցած վստահությունից, դեմ գնալով համամարդկային արժեքներին և նորմերին, սեռական կրքերին խեղաթյուրված եղանակով հագուրդ տալու հանցավոր դիտավորությամբ՝ 2021թ. հուլիսի 24-ին երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել երեխայի մորեղբոր կնոջ՝ սենյակ մտնելու պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: