ՔԿ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հայտնաբերվել է ոստիկանի դի. խոսնակ
Հասարակություն
12.12.2021 | 15:29Այսօր Քննչական կոմիտեում ողբերգական դեպք է արձանագրվել: Լուրը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հայտնաբերվել է ոստիկանի դի։ Վերջինս ինքնասպան է եղել. կրակել է իր ատրճանակով»,-տեղեկացրեց Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ այժմ նախաքննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Մերի Մարտիրոսյան