Վլադիմիր Գասպարյանի որ տները կարող են բռնագանձվել. Factor TV-ն այցելել է դատախազության նշած հասցեներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
02.04.2026 | 20:11
Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:46
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները
02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է, մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մոնումենտի» բարձունքում գտնվող շքեղ առանձնատներից մեկը պատկանում է Վլադիմիր Գասպարյանի որդուն՝ Վլադիմիր Գասպարյանին: ԴԱՀԿ-ն դեռ այս տարվա հունիսից էր Գասպարյանի 17-ամյա որդուն արգելել տնօրինել Երևանի Վրթանես Փափազյան 2/5 հասցեի այս առանձնատունը:

Արդյո՞ք այս առանձնատունը բռնագանձման ենթակա տների ցանկում է, և ինչպե՞ս է ստացվել, որ 63-ամյա Գասպարյանը, շուրջ 25 տարի միայն պետական ապարատում ծառայելով, կարողացել է ընտանիքի հետ միասին նման թանկարժեք առանձնատների տեր դառնալ: Այս և այլ հարցերի պատասխաններ Գասպարյաններից ստանալ չհաջողվեց, նրանց առանձնատան դուռը ոչ ոք չբացեց:

Պաշտոնական հայտարարությունների հրապարակման «Ազդարար» հարթակից տեղեկանում ենք նաև, որ միայն Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին պատկանող 8 գույք է կալանքի տակ․ «Հեղուշ Գալստյանը զրկված է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 97-րդ հասցեի շինությունը, Ճամբարակ-Վարդենիս խճուղու 1-ին հասցեի հողամասը, Ծովագյուղի Երկաթգծի 5 հասցեի գույքը, Երևանի Թումանյան 35ա հասցեի ավտոտնակը, Փափազյան 118/1 շենքի 26-27-28 բնակարանները, Range Rover sport SC3.0 մակնիշի ավտոմեքենան տնօրինելուց։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրկված է Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի 0.2 հեկտար մակերեսով հողամասը, Երևանի Թումանյան 39 շենքի 9-րդ բնակարանը, Mercedes-Benz S450 4Matic և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները, իսկ դուրստը՝ Ծաղկաձորի Օլիմպիական 12/4 հասցեում գտնվող հողամասը տնօրինելուց»:

Այցելեցինք նաև Կենտրոնում Վլադիմիր Գասպարյանին պատկանող բնակարան: Այստեղ ևս չհաջողվեց հանդիպել Գասպարյաններից որևէ մեկին: Թումանյան փողոցում գտնվող շենքի բնարականներից մեկը նույնպես պատկանում է Վլադիմիր Գասպարյանին: Հարևաններից մեկը չտեսանկարահանվելու պայմանով փոխանցեց, որ Գասպարյանները շուրջ հինգ տարի է՝ այստեղ չեն բնակվում:

Նախկին ոստիկանապետի և նրա ընտանիքի անդամների գույքի հնարավոր բռնագանձման թեմայով փորձեցինք լսել նաև Վլադիմիր Գասպարյանի տեսակետը: Նրա հեռախոսահամարին պատասխանող անձը ներկայացավ որպես Գասպարյանի ազգական և նշեց, որ թեմայի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի:

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ Գասպարյանների և նրա ազգականների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին։ Նիստի օր դեռ նշանակված չէ:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, ինչ-որ առումով սկսել է գործել, բայց մտավախություն կա, որ այն ոչ բոլոր ենթադրյալ կոռուպցիոներներին անհանգստություն կպատճառի:

Նինա Կարապետյանցը իշխանության գործելաոճում խտրականության վտանգներ է արձանագրում: Հիշում է՝ թալանի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը մշտապես ուշագրավ անուններ էր տալիս, բայց նրանց հետ կապված տեղեկություններ չկան։

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ դատարան ուղարկված երկրորդ գործն է։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ բռնագանձման համար դատարան է ուղարկվել Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանին պատկանող 485 միլիոն դրամ արժողությամբ գույքը, այդ թվում՝ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը: Հիշեցնենք՝ Սերոբ Հարությունյանն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2020 թվականի գարնանը, երբ գործող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ծառայության ընթացքում դատված լինելու մասին տեղեկություն տարածվեց: ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք առաջադրվեց, նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվեց, սակայն մեկ տարի անց նա կրկին վերականգնվեց պաշտոնում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը նշում է, որ այս պահին դատախազությունը ոչ մի սեփականատիրոջ հետ չի կարողացնել գույքի բռնագանձման վերաբերյալ նման համաձայնություն ձեռք բերել:

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը կալանք է դրել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքերի վրա և ուսումնասիրում է օրինականութունը:

Ավելի վաղ էլ Factor TV-ն հայտնել էր, որ Դատախազությունը կասկածներ ունի Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականության վերաբերյալ։

Թե ինչ ընթացք կունենա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և իշխանությունների խոստացած՝ թալանը ժողոովրդին վերադարձնելու գործընթացը, փորձագետները չեն շտապում կանխատեսել՝ մատնանշելով փաստը, որ հեղափոխությունից շուրջ չորս տարի անց այդ հարցով գեթ մեկ դատական վճիռ չի կայացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան