Պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ են մտցվել Արցախի քաղաքացուն պատվաստելու վերաբերյալ, ԱՀ ԱԱԾ

Լուրեր

21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
Բոլորը
Սույն թվականի նոյեմբեր ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ այն մասին, որ «ԱՐՄԵԴ» առողջապահության միասնական տեղեկատվական համակարգում առկա են տեղեկություններ այն մասին, որ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն 15.07.2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութով, իսկ որպես պատվաստման վայր նշված է ԼՂՀ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, սակայն նշված օրը Ա.Ա.-ն գտնվել է ԱՀ սահմաններից դուրս. տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից:

Ձեռնարկված քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2021թ. հուլիսի 8-ից օգոստոսի 5-ը գտնվել էր Ռուսաստանի Դաշնությունում և նշված ժամանակահատվածում գործող՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԳԱՄ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ» (Սպուտնիկ-V) պատվաստանյութի կիրառման ուղեցույցով սահմանված ընթացակարգով չի պատվաստվել, մինչդեռ բուժհաստատությունում վարվող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող պատվաստումների մատյանում անհայտ անձի կողմից կատարվել է գրառում Ա.Ա.-ի կողմից «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին չափաբաժինը՝ 03.07.2021թ.-ին, իսկ երկրորդ չափաբաժինը՝ 24.07.2021թ.-ին ստանալու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: