Նարեկ Մալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի աշխատակիցների նկատմամբ Նարեկ Մալյանի հղած բռնության կոչերի հիմքով 2020 թ․ դեկտեմբերի 28-ին հարուցված քրեական գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում. տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

Քրեական գործը հարուցվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից):

Հիմքում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի մոտ Նարեկ Մալյանի արած հետևյալ հայտարարությունն է․ «Էս գրասենյակի աշխատակիցների պատասխանատվությունը ընդամենը օրեր անց տեղի ա ունենալու և ամենախիստ ձևով, օրեր անց, ես դա ձեզ խոստանում եմ։ Ես ամբողջ կյանքս ու ամբողջ գործունեությունս նվիրելու եմ ձեր նման պիղծերին պատասխանատվության կանչելու, սատկացնելու, մա՛հ դավաճաններին»։ Այս հայտարարությունը Ն․ Մալյանն արել է մի խումբ անձանց հետ ԲՀՀ-Հայաստանի գրասենյակի մոտ կարմիր ներկ լցնելուց հետո։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վ․ Գրիգորյանի նախագահությամբ, գործը նշանակել է դատաքննության։

Նարեկ Մալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նույն քրեական գործի շրջանակում քննվում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն բռնությունը՝ սպանությունը, արդարացնելու՝ Նարեկ Մալյանի և նրա աջակիցների գործողությունները։