Հայաստանում հնչել են Յոհաննես Բրամսի և Մանուել դե Ֆայայի ստեղծագործությունները

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ ներկայացրեց իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից և «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Որպես մենակատար հանդես եկավ դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները Հայաստանում վերջին անգամ կատարվել է 1980-ական թվականներին։ Դաշնակահար Հայկ Մելիքյանն այն ներկայացնում է առաջին անգամ. «Ուսանողական տարիներին, իհարկե, ծանոթանում ենք երաժշտական գրականությանը, ծանոթ ենք լինում հեղինակներին, նրանց ստեղծագործություններին, ունենում ենք նաև նոտաները։ Սակայն զարմանալի է, որ մինչ այժմ չենք կատարել այս ստեղծագործությունը։ Այն ինձ համար բացահայտում էր։ Այսքան գեղեցիկ կոնցերտն ինչպես կարող էի ուշացած վերանայել։ Շատ սիրով անցա գործի ու սկսեցի ուսումնասիրել այն։ Միգուցե ժամանակը եկավ, որպեսզի ես ավելի լավ հասկանամ իսպանական ժողովրդական մոտիվները։ Դե Ֆայայի երաժշտության մեջ առաջնային են իսպանական ազգային երանգները, նրա երաժշտությունը կառուցված է ազգայինի վրա։ Այնպես որ՝ ազգայինի հստակ զգացողությունն էր երևի, որ ինձ ստիպեց անցնել գործի»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն նշեց, որ հիանալի հնարավորություն էր ստեղծված Հայկ Մելիքյանի հետ ներկայացնելու դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» ստեղծագործությունը։ «Այն շատ առանձնահատուկ գործ է. որքան էլ իր մեջ կրի իսպանական խիտ, կրքոտ ոգին, նաև շատ նոստալգիկ ու ռոմանտիկ է, այստեղ կարևոր տեղ են զբաղեցնում նաև ասիական երաժշտական երանգները։ Այս ստեղծագործությունը մեծ պատմություն է ընդգրկում, և մեր խնդիրն է այդ պատմությունը կատարման միջոցով հասցնել ունկնդրին»,- ասում է Ջանլուկա Մարչիանոն։

Համերգի երկրորդ մասում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց նաև գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։