Ե՞րբ կշահագործվեն 211 նոր ավտոբուսները. Երևանի տրանսպորտի խնդիրը դեռ հեռու է լիարժեք լուծումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Արդեն ավելի քան 1 ամիս է՝ Երևանում են քաղաքապետարանի գնած նոր 211 ավտուբուսները։ Այս խմբաքանակը, սակայն, ամբողջովին չի լուծի մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրը․ ըստ քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի՝ դրանք այն փոքր մասն են, որոնք պարզապես կբարելավեն առկա իրավիճակը։

«Եթե սպասում ենք, որ նոր 211 ավտոբուսները մուտք են գործելու երթուղային ցանց և խնդիրները լուծվելու են, ապա այդպես չէ: Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիներն այդ ակնկալիքները չունենան»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Մինչ այս, հանրային տրանսպորտի այդպես էլ չլուծվող խնդիրների մասին բարձրաձայնել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը․ «Ներկա շրջանում քաղաքացիներից եկող ամենամեծ բողոքը, որը ես կիսում եմ, վերաբերում է տրանսպորտին. լավ կլինի, որ ավելի հաճախակի աշխատեն»։

Քաղաքապետի տեղակալը սա կապում է չկանոնակարգված երթևեկության և խցանումների հետ։ Ըստ նրա՝ խնդիրը կարող է լուծվել միայն պատշաճ վերահսկողության դեպքում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝ նոր ավտուբուսներով տրանսպորտի խնդիրը կլուծվի չնչին տոկոսով։ Նա լիարժեք լուծումը տեսնում է երթուղային ցանցի փոփոխության մեջ։

«Մեզ մոտ ախտորոշված էր, որ ցանցը պիտի փոխենք, փող էինք վճարել, որ մեզ համար ցանց գծեին, որ խորհուրդ տային, թե ինչ շարժակազմեր առնենք, և մենք գնացել, գնել ենք խորհրդից դուրս բաներ»,- նկատում է Բաբկեն Պիպոյանը:

Նա նաև հիշեցնում է՝ դեռ տարիներ առաջ էր խոսվում, որ մի քանի տարվա ընթացքում կունենանք երթուղային նոր ցանց․ տարիներն անցել են, բայց նոր ցանց այդպես էլ չունենք։

Քաղաքապետի տեղակալը խոստովանում է՝ միայն տրանսպորտի խնդիրը չէ, որ անհանգստացնող է․ վարորդների հետ կապված խնդիրներ ևս կան։

«Խնդիրները տարբեր են. շատ դեպքերում շարժական տրանսպորտային միջոցները մաշված են լինում, վթարվում են կամ վարորդ չի լինում, օրինակ՝ վարորդները քովիդով էին հիվանդացել, և ավտոբուսները չէինք կարողանում շահագործել»,- նշում է Սարգսյանը:

Երթուղայինների մաշված լինելու փաստն ապացուցող բազմաթիվ օրինակներ կան․ երթևեկության ընթացքում պոկվում է «Գազել»-ի դուռը և այդպես շարունակում երթևեկությունը, իսկ վարորդների հետ կապված խնդիրներից առավել ուշագրավ են վարելիս ծխելն ու հեռախոսով զրուցելը:

Մի քանի տարի առաջ վարորդներից մեկը երթևեկելիս ծխելու և ծխախոտը հանգցնել պահանջող քաղաքացու հետ վիճելու համար աշխատանքից հեռացվել էր․ հիմա, սակայն, այս մեխանիզմը չի գործի․ քաղաքապետարանից ասում են՝ նման խնդրի առկայության դեպքում, եթե ուղևորների կողմից ահազանգեր լինեն, ապա վարորդների նկատմամբ վարչական մեխանիզմներ կկիրառվեն, բայց աշխատանքից չեն հեռացվի:

Նոր ավտոբուսներում վարորդների համար յուրահատուկ պայմաններ են գործում․ նրանք կաշխատեն առանձնացված խցիկում, բացի այդ՝ յուրաքանչյուր ավտոբուսում 6 տեսախցիկ է տեղադրված։

Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ վարորդներն աշխատանքի են անցնում հարցազրույցի միջոցով, և այդ գործընթացը դեռ շարունակվում է։ Թե երբ 211 ավտոբուսները դուրս կգան երթուղի, դեռևս պարզ չէ։ Քաղաքապետարանում ևս այս հարցի պատասխանը չունեն, մինչդեռ քաղաքապետն էր նոյեմբերի 27-ին հայտնել, որ մի քանի օրից դրանք Երևանի փողոցներ դուրս կգան։ Նաև պարզ չէ՝ ավտոբուսները շահագործման կհանձնվեն ամբողջությա՞մբ, թե՞ մաս-մաս։ Հաստատ է միայն, որ ավտոբուսները կփոխարինեն «Գազել»-ներին։ Կառավարությունը ևս 100 հատ 12 մետրանոց ավտոբուս ձեռք կբերի։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան