Ամենաբարձր վարկանիշ ունեցող 5 դատավորներից չորսի նկատմամբ կարգապահական վարույթներ կան հարուցված

Լուրեր

06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
Բոլորը

«HelpCourt» համակարգն այսօր ներկայացրել է այս պահի դրությամբ ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների ցուցակը։ 88-ական ձայներով առաջին և երկրորդ տեղում են հայտնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը և Վազգեն Ռշտունին։ Երկու ձայնով պակաս՝ 86 նիշով նրանց է հաջորդում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, Արման Հովհաննիսյանը՝ 82 միավորով, իսկ հնգյակը եզրափակում է Քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ հավաքած 78 ձայնով։

Հատկանշական է, որ լավագույն հնգյակը զբաղեցրած դատավորներից չորսն Արդարադատության նախարարության, փաստաբանների կամ հանրային այլ անձանց կողմից Բարձրագույն դատական խորհուրդ են ներկայացվել՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություններով։

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությամբ։ Նման որոշման կայացման առիթ էր հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»։
Վարույթը, սակայն, քննության փուլում կարճվել էր։

Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ ևս հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Այս միջնորդությունը դեռևս չի հանրայնացվում, ուստի չեն մեկնաբանում ո՛չ նախարարությունից, ո՛չ՝ ԲԴԽ-ից։

Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական երկու վարույթ է հարուցված եղել, որոնք կրկին ներկայացված են եղել Բադասյանի կողմից։ Դրանցից վերջինն ավարտվել է շաբաթներ առաջ, Խորհուրդը որոշում էր կայացրել բավարարել Հովհաննիսյանի կողմից ներկայացված գործի կարճման մասին միջնորդությունը։

Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական միանգամից երեք վարույթ կար հարուցված, որոնցից մեկը դեռևս ընթացքի մեջ է։ Դրանցից մեկը ներկայացվել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի, մյուսը՝ Արդարադատության նախարարության, երրորդը՝ Ստյոպա Սաֆարյանի դիմումների հիման վրա։ Օրեր առաջ ԲԴԽ-ն որոշում կայացրեց մեկ միջնորդությունը մերժել, մյուսով՝ խիստ նկատողություն հայտարարել, երրորդի քննությունն այս պահին շարունակվում է։

Հնգյակից Դավիթ Բալայանը միակն է, ում նկատմամբ երբևիցե կարգապահական վարույթ չի հարուցվել։

Նշենք, որ հուլիսի 1-ին մեկնարկել է «HelpCourt 2021» դատական վարկանիշավորման գործընթացը։ Համակարգում դտավորներին կարող են գնահատել միայն փաստաբանները։ Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին:
Տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2021» հուշանվերը:

Ռոզա Վարդանյան