Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցրած տղամարդն արդարացվել է

Լուրեր

01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
01.02.2026 | 13:58
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին
01.02.2026 | 13:26
Մարտունու բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ՆԳՆ
01.02.2026 | 12:10
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի․ ՊԵԿ
01.02.2026 | 11:58
Կիևում հազար բնակելի տուն մնում է առանց ջեռուցման․ քաղաքում -16 աստիճան է
01.02.2026 | 11:39
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի
01.02.2026 | 11:11
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ
01.02.2026 | 11:04
UNF 30․ Միհրան Հարությունյանը հաղթեց Շեյն Տորեսին
01.02.2026 | 10:59
Վթարային ջրանջատում Երևանում
01.02.2026 | 10:49
UFC-ի չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին պաշտպանել է տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 10:42
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
01.02.2026 | 10:26
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
01.02.2026 | 10:10
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Ճանապարհային դեպարտամենտ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանն արդարացման դատավճիռ է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցրած Արամ Հարությունյանի գործով։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա «Youtube» կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկո՛լ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել էր բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր։ Հարությունյանը տեսաուղերձի ընթացքում ասել էր.

«Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն ա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկո՛լ, քո՛ ընտանիքի համար, քո՛ ընտանիքի անվտանգության համար, արի՛ էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա՝ երկու երեխա ա կորցրել, մարդ կա՝ ընտանիքը, տունն ա կորցրել, ոչ մեկը չի կարող էդ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Արամ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, որոնք կատարվել են՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։

Որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ընդամենը երեք նիստով դատաքննությունն ավարտված համարելով, Բալայանը վճռել է՝ Հարությունյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրող դատախազի կողմից վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում։ Դատախազ Գևորգյանը պահանջել է բեկանել Առաջին ատյանի դատավճիռը և Արամ Հարությունյանի նկատմամբ նշանակել որպես պատիժ տուգանք՝ 100 հազար ՀՀ դրամի չափով: Վերաքննիչ բողոքը քննության փուլում է։

 

Ռոզա Վարդանյան