Ռեստորաններում QR կոդ չպահանջելու դեպքում սանկցիաներ կկիրառվեն. Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

Վիճակագրական ծառայությունն ամփոփում է մեր երկրում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱՎԾ-ում և ԱՆ-ում քովիդից մահվան թվերի անհամապատասխանությանը։

««Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- նշեց Ավանեսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կորոնավիրուսով պայմանավորված մի շարք սահմանափակումներ, այդ թվում գործատուին պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելը չի վերաբերում պաշտոնյաներին, Անահիտ Ավանեսյանը նշեց՝ որևէ իրավական ակտի շրջանակներն անպայման չէ, որ ներառեն հասարակության բոլոր անդամներին, ինչը, սակայն, չի նշանակում, որ հասարակության որևէ շերտ դուրս է մնում կարգավորման շրջանակից։

«Կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները մինչև կանոնների սահմանումը՝ բոլորը պատվաստվել են և այստեղ որևէ հավասարության կամ կանոնից շեղում չկա։ Հանրային ծառայությունների մասին օրենքն ունի կարգավորման կոնկրետ շրջանակ և չի կարող այդ շրջանակից դուրս կարգավորումներ իրականացնել։ Եթե չպատվաստվելու խնդիր ունենայինք, ապա ոչ հանրային ծառայությունների մասին օրենքով, բայց այլ կարգավորման շրջանակներով նրանց վարքագիծը ևս կկարգավորվեր»,-նշեց նախարարը։

Ավանեսյանն անդրադառնալով հունվարի 1-ից նախատեսվող սահմանափակումներին՝ նշեց. «Սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Ռեստորաններում QR կոդ չպահանջելու դեպքում սանկցիաներ կկիրառվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: