Ծառայողական քննությունից հետո հանձնարարելու եմ Դատախազություն ուղարկել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Եթե անգամ նոր շտամի՝ օմիկրոնի դեպքում պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության տեսանկյունից, միևնույն է՝ հիվանդության ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ մնալ: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երբ ի հայտ եկավ դելտա շտամը, նույն մտահոգությունները կային, բայց հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է՝ դրանք փրկում են մարդկանց կյանքը: Մեր բոլոր ջանքերը պետք է շարունակենք ուղղել պատվաստումների գործընթացը, տեմպը արագացնելու և հանրային իմունիտետի բավարար շեմը բարձրացնելու ուղղությամբ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը թվեր հրապարակեց, թե կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիներից քանիսն են պատվաստված. «Այս պահին ունենք 12465 ակտիվ դեպք: Այս ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1068 է, ինչը 8.6 տոկոս է կազմում: Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն են պատվաստված: Սա ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ, քանի որ առողջապահության նախարարության և վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ով տարբերություն կա. «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետև սկզբունքային հարց է պարզել, թե արդտեղ որևէ չարամտություն եղել է, թե չի եղել:

Եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինենք, իսկ եթե պարզվի, որ տեխիկական հարց է, դա առիթ է, որպեսզի համակարգում եղած բացերը փակենք»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: