Երկրի գլխավոր տոնածառը կտեղադրվի. որքան գումար է հատկացվելու և ով է ձևավորելու այն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
Բոլորը

44-օրյա պատերազմից մեկ տարի անց Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ կտեղադրվի՞, թե՞ ոչ․ հարցը վերջին օրերին շատերին է հուզում։ Factor TV-ն այս հարցով դիմել էր Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակին։ Հակոբ Կարապետյանը երկու օր առաջ մեզ տեղեկացրեց, որ տոնածառ, հավանաբար, կտեղադրվի՝ նշելով, որ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին։

Քաղաքապետարանից այսօր հաստատեցին՝ այո՛, երկրի գլխավոր տոնածառը տեղադրվելու է։

«Որոշում է կայացվել երեխաների համար տեղադրել Երևանի գլխավոր տոնածառը, սակայն որևէ տոնական միջոցառում նախատեսված չէ, նաև լույսերի վառման արարողությունը տեղի չի ունենա»,- նշեց խոսնակը։

Կարապետյանն ասաց՝ այս տարի ծախսերը զգալիորեն կրճատվել են․ թե որքանով՝ քաղաքապետարանից խոստացան հայտնել երկու օրվա ընթացքում։

Անցյալ տարի 44-օրյա պատերազմի պատճառով Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրվեց, մայրաքաղաքի փողոցներում էլ ամանորյա ձևավորում չկար։ 2020 թվականը Երևանում դիմավորեցին 2018-ին ձեռքբերված 71 միլիոն դրամ արժողությամբ և 35 մետր բարձրությամբ նոր տոնածառով։ Կառավարության որոշմամբ՝ Երևանում «Ամանոր 2020» միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել էր 271 մլն 797 հազար 100 դրամ, որին ավելացրել էին նաև 54 մլն՝ համայնքային բյուջեից։

2022 թվականը ևս կդիմավորենք 4 տարի առաջ ձեռք բերված տոնածառով։ Իսկ ով է իրականացնելու տոնածառի տեղադրման և ձևավորման աշխատանքները․ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր գնանշման հարցում, որն իրականացվել է մեկ փուլով։ Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցի հետ պետք է կնքվեր Երևան քաղաքի վարչական շրջանների, մայր տոնածառի տեղադրման և ծառայությունների մատուցման պայմանագիր։ Հայտերի բացումը տեղի է ունեցել էլեկտրոնային ձևով՝ էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով՝ նոյեմբերի 8-ին։

Մրցույթին մասնակցել է 3 ընկերություն և մեկ անհատ ձեռներեց․ «Արթուր Ավետիսյան Սամվելի» ԱՁ-ն էլ հաղթել է մրցույթը՝ աշխատանքներն իրականացնելու համար առաջարկելով 15․770․000 դրամ կամ 32․000 դոլար։ Նախապատվությունը տրվել է այս ձեռնարկատիրոջը՝ բավարար գնահատված նվազագույն գնային առաջարկ ներկայացնելու սկզբունքով:

«Մոնթե կորպորեյշն» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել անհատ ձեռնարկատիրոջ հետ և երկրի գլխավոր տոնածառի տեղադրման ու ձևավորման աշխատանքները կիրականացնի հենց այս ընկերությունը։ Ավելին՝ ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Խուրշուդյանն ասում է՝ աշխատանքներն այսօրվանից մեկնարկել են։

«Մեզ տրամադրում են տոնածառը, և մեր աշխատանքը ծառայություն մատուցելն ու ապամոնտաժելն է։ Նման աշխատանքի կատարման առաջին փորձն է, Հայաստանում չենք զբաղվել, բայց Ռուսաստանում նմանատիպ աշխատանքներ իրականացրել ենք»,- ընդգծեց ընկերության տնօրենը։

Երեկ տոնածառ տեղադրելու հարցը քննարկվում էր նաև Երևանի ավագանու նիստում։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խմբակցության անունից խոսելով՝ կարծիք հայտնեց, որ պատերազմից մեկ տարի անց տոնածառ տեղադրելը, ամեն դեպքում, ճիշտ կլինի։

«Այդ միջոցառումները, որոնք կազմակերպվում են, երեխաների համար են»,- ասաց Խաժակյանը։

Թեև «Մոնթե կորպորեյշն» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն ասաց, որ այսօրվանից մեկնարկել են տոնածառի տեղադրման և ձևավորման աշխատանքները, սակայն երկրի գլխավոր տոնածառի տեղադրման վայրում մեր նկարահանման պահին դեռևս որևէ նախապատրաստական աշխատանք չէր իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան