Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել շինհրապարակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․) դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/5 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել արգելափակված վարորդին և ուղևորներին (Լ․ Չ․, ծնված 1991 թ․ և Ն․ Գ․, ծնված 2016 թ․) ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ ավտոմեքենան:

Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: