Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստանալու համար անհրաժեշտ ուրան արտադրել

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելը վերջին երկու շաբաթվա ընթացքում հետախուզական տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների իր դաշնակիցներին այն մասին, որ Իրանը տեխնիկական քայլեր է ձեռնարկում՝ ուրանի 90% հարստացմանը նախապատրաստվելու նպատակով, ինչն անհրաժեշտ է միջուկային զենք արտադրելու համար։ Այս մասին Axios-ին հայտնել է իրազեկ երկու աղբյուր։

Տեղեկացվում է, որ 90%-ով ուրանի հարստացումը Իրանին ավելի քան երբևէ կմոտեցնի միջուկային զենք ստանալուն: Իսրայելի նախազգուշացումները հնչել են Վիեննայում միջուկային բանակցությունների վերսկսման շեմին, երբ Իրանը երկուշաբթի օրը վերադարձավ բանակցությունների սեղանի շուրջ հինգ ամսվա ընդմիջումից հետո:

Ամերիկյան և իսրայելական հետախուզության տվյալների համաձայն՝ Իրանը կարող է 1-2 տարվա ընթացքում յուրացնել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիական պահանջները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը պատրաստ է ուրանի մինչև 60 տոկոսով հարստացմանը:

Տաթև Ֆռանգյան