Պաշտպանության փոխնախարարը մանրամասներ չգիտի՝ ինչ հիմքով են ադրբեջանական օդանավերը ՀՀ տարածքով թռչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այօրվա նիստում քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով փոփոխություններ է նախատեսվում «Պետական սահմանի մասին» օրենքում:

Նախագծով սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՊՆ փոխնախարարից հետաքրքրվեց՝ ՊՆ տեղյակ է արդյոք՝ ի՞նչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում Հայաստանի օդային սահմանը, ի՞նչ են տեղափոխում և իրավական ի՞նչ ռեժիմով է թույլ տրվում ադրբեջանական ինքնաթիռների մուտքը Հայաստանի օդային տարածք.

«Նոյեմբերի 16-ի ռազմական էսկալացիայի պայմաններում մեկ օրվա տարբերությամբ ադրբեջանական ինքնաթիռներ են արձանագրվել մեր օդային տարածքում»,- ասաց Ղազինյանը:

ՊՆ փոխնախարարը չպատասխանեց հարցին, ասելով՝ թե Քաղավիացիայի կոմիտեն արդեն հայտարարություն տարածել է սրա վերաբերյալ.
«Ես անձամբ տեղյակ չեմ՝ ի՞նչ ընթացակարգով են թռիչքներն իրականացվում, եթե ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել Քաղավիացայի կոմիտե և ձեզ մտահոգող հարցերի վերաբերյալ պարազաբանումներ կստանաք»,-ասաց Արման Սարգսյանը:

Արթուր Ղազինայը հայտարարեց, որ չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան: «Թե ի՞նչ նպատակով են նրանք այնտեղ տեղափոխվում չգիտեմ, միգուցե՝ ինչ-որ պահի ահաբեկչական գոծողություններ կատարելու նպատակով, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում»,- նշեց Ղազինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: