Բելառուսից բռնաճնշումներից փախուստի դիմած ակտիվիստը՝ Վրաստանից Երևան հասնելու և ՌԴ-ում անցանկալի անձ լինելու մասին․ DW

Լուրեր

31.03.2026 | 18:52
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանի մի մասում նույնիսկ պատերազմից հետո
31.03.2026 | 18:34
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, թե «առաջիկա օրերը վճռորոշ կլինեն» Իրանի դեմ պատերազմում
31.03.2026 | 18:25
Ժաննա Անդրեասյանն ու Հոսեյն Սիմայի Սարրաֆին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր
31.03.2026 | 18:17
UFC-ի նախկին չեմպիոն․ Արման Ծառուկյանը լեգենդ է դառնում
31.03.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվա է մեկնում // Գրավից մինչև կալանքի միջնորդություն՝ եկեղեցու միջադեպի մասնակիցների համար. ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 18:02
Վարորդը 100 դոլար կաշառք է առաջարկել պարեկներին արձանագրություն չկազմելու համար
31.03.2026 | 17:49
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի լավագույն կին ծանրորդի կոչմանը
31.03.2026 | 17:43
Նորաշենում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
31.03.2026 | 17:34
Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիայի ավիաբազա
31.03.2026 | 17:25
Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող․ ՆԳՆ
31.03.2026 | 17:14
Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան «շատ անօգուտ է Իրանի հարցում»
31.03.2026 | 17:06
400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է․ Քաղաքաշինության կոմիտե
31.03.2026 | 16:59
Թաթարստանի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ զոհ և մի քանի տասնյակ վիրավոր կա
31.03.2026 | 16:54
Չինաստանը երախտագիտություն է հայտնել Հորմուզի նեղուցով երեք նավերի անցման համար
31.03.2026 | 16:45
Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարարի՝ 2024 թվականի զրույցից ձայնագրություն է հրապարակվել. քննարկվել է պատժամիջոցների հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի Վիտեբսկ քաղաքից ակտիվիստ Ստանիսլավա Տերենտևան այս տարվա հուլիսին ստիպված է եղել փախչել Վրաստան այն բանից հետո, երբ խուզարկություններ են անցկացվել այն բնակարանում, որտեղ նա ապրում էր քաղաքացիական ամուսնու հետ: Մինչ այդ, նա արդեն հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներին մասնակցելու համար և բազմիցս բերման էր ենթարկվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նոյեմբերի կեսերին Տերենտևան ստիպված է եղել մեկնել Ռուսաստան անձնական գործերով։ Հաշվի առնելով, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային կապ չկա, նա նախ մեկնել է Երևան, այստեղից ինքնաթիռով Կրասնոյարսկ մեկնելու նպատակով։ Հետո պարզվել է, որ նա անցանկալի անձ է Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ ԱԴԾ աշխատակիցները նրան կասկածում են Ալեքսեյ Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամի հետ կապերի մեջ։

«Իմ զգացողությամբ՝ Կրասնոյարսկում անձնագրային հսկողության էլեկտրոնային տվյալների բազայում իմ անվան դիմաց ինչ-որ նշան կար»,- հիշում է Ստանիսլավա Տերենտևան։

Սահմանապահները նրան խնդրել են մնալ, վերցրել են անձնագիրն ու տարել առանձին սենյակ, հետո երեք հարցաքննություն անցկացրել, որոնք, ընդհանուր առմամբ, տևել են մոտ ութ ժամ։

Սկզբում քաղաքացիական հագուստով տղամարդն օդանավակայանի ներկայացուցչի ներկայությամբ նրա հետ գրեթե ընկերական զրույց է ունեցել։ Երկրորդ հարցաքննությունն ավելի կոշտ է եղել. արդեն երկու քաղաքացիական հագուստով տղամարդիկ ակնհայտորեն տիրապետում էին որոշակի հմտությունների. նրանք թույլ չէին տալիս ավարտել խոսքը կամ առաջարկում էին համաձայնվել ինչ-որ հայտարարության հետ։ Իսկ երրորդ անգամ հարցերը տրվել են տեսանկարահանման ուղեկցությամբ, աղջկանից մատնահետք և կենսանյութ (մազեր և թուք) են վերցրել։

«Հարցերը վերաբերում էին Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամին, որի հետ ես երբևէ կապ չեմ ունեցել»,- պատմել է Ստանիսլավա Տերենտեևան։

Ուժայինները միայն կարողացել են նրանից պոկել խոստովանություն, որ նա դիտել է Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի ֆիլմը, և դա նրանց համար բավարար է եղել։ Յուրաքանչյուր հարցաքննության ժամանակ նրան խոստացել են բաց թողնել, սակայն արդյունքում եկել է օդանավակայանի ղեկավարն ու կարդացել հոդվածը, որով արգելվում է նրա մուտքը Ռուսաստան՝ ելնելով անվտանգության սպառնալիքներից։

«Ես կարծես ֆիլմում լինեի, ստիպված էի 3 օր անցկացնել օդանավակայանի չեզոք գոտում»,- շարունակում է Ստանիսլավա Տերենտևան։

Բանն այն է, որ վերջերս բացված «Աէրոֆլոտի» Երևան-Կրասնոյարսկ-Երևան չվերթն իրականացվում է միայն շաբաթը 2 անգամ։ Տերենտևան պատմել է, որ ստիպված է եղել ապրել գաղութի խուց հիշեցնող սենյակում՝ պատուհանին ճաղավանդակներ, երկաթե դուռ, որը մշտապես դրսից փակ է, դուրս գալ հնարավոր չի եղել։ Կապ չի եղել, անգամ աշխատակցի կանչելու կոճակ չի եղել, հիշում է Ստանիսլավան։

«Եվ նրանք դա անվանում էին օդանավակայանի հյուրանոց»,- հավելել է նա։

Մինչ այժմ նա տեղյակ չէ իր կալանավորման պատճառի մասին և չգիտի՝ ինչպես վարվել։ Նրա անձնագրում Կրասնոյարսկում գտնվելու մասին որևէ վկայություն չկա։ Եթե արտաքսում լիներ, բացատրում է Տերենտևան, դատարանի որոշում կլիներ, որը կարող էր վիճարկվել, բայց դատարանի վճիռ չկա։

«Վերադարձիս այս պատմությունն ապշեցրեց հայ սահմանապահներին։ Կնիքներից երևում էր, որ ես դուրս եմ եկել Երևանից, երեք օր օդում անցկացրել և վերադարձել Երևան»,- հիշում է Ստանիսլավան։