Moderna-ի ղեկավարը «օմիկրոն» շտամի պատճառով կանխատեսել է պատվաստանյութերի արդյունավետության անկում

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը զգալիորեն կնվազի «օմիկրոն» նոր շտամի պատճառով, ասել է Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը։

The Financial Times-ին տված հարցազրույցում Բանսելը հայտնել է, որ ներկայում առկա պատվաստանյութերը շատ ավելի քիչ արդյունավետ կլինեն «օմիկրոն» շտամի դեմ, քան կորոնավիրուսի նախկին շտամերի դեպքում: Նրա կարծիքով՝ ամիսներ կանցնեն, մինչև ընկերությունները կկարողանան նոր շտամների դեմ դեղամիջոցների լայնածավալ արտադրություն ունենալ:

«Կարծում եմ՝ իրական չէ, որ արդյունավետությունը լինի նույն մակարդակի վրա, ինչպես եղավ «դելտա»-ի դեպքում։ Կարծում եմ, որ արդյունավետության զգալի անկում կլինի: Չգիտեմ, թե ինչքան (ուժեղ կլինի), քանի որ մենք պետք է սպասենք տվյալներին: Բայց բոլոր գիտնականները, որոնց հետ ես զրուցել եմ, կարծում են, որ «լավ չի լինի»»,- ավելացրել է Բանսելը:

Նա հավելել է, որ COVID-19-ի նոր շտամի փշանման սպիտակուցի մուտացիաների մեծ թիվը և Հարավային Աֆրիկայում դրա արագ տարածումը հուշում են, որ ներկայիս պատվաստանյութերը անհրաժեշտ կլինի փոխել հաջորդ տարի: Բանսելը նաև հայտնել է, որ Moderna-ն նախատեսում է 2022 թվականին արտադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկուսից երեք միլիարդ դեղաչափ:

Փորձագետների մեծամասնությունը կարծում էր, որ կորոնավիրուսի խիստ մուտացիայի ենթարկված տարբերակը՝ «օմիկրոնը», չի առաջանա ևս մեկ կամ երկու տարի:

Ըստ Moderna-ի գործադիր տնօրենի՝ ամիսներ կպահանջվեն՝ կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու և մատակարարելու համար:

Տաթև Ֆռանգյան