Ես ուշադիր կհետևեմ այն տնտեսվարողներին, որոնք ապաշրջափակվող ճանապարհով բեռներ կտեղափոխեն. Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաշինյանն արդեն որերորդ անգամ ոչ միայն դրսում, այլ նաև երկրի ներսում խոսում է միայն ներքին լսարանի համար»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներին:

«Կապիտուլյանտը փորձում է հիշատակել գերիների հարցը, խոսում է ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինյալների մասին, բայց հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության տեքստում նշված կետերի մասին ոչ մի հիշատակում չկա, ուստի իրավունք ունենք կարծելու, որ վաստակաշատ մանիպուլյատորը՝ Փաշինյանը, հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ Փաշինյանը կա՛մ չի տարբերակում առաջնահերթությունները կամ շարքային սուտասան է:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը շահագրգռված է, որ ճանապարհներն ապաշրջափակվեն և նշում է, որ դրանով տնտեսական բարենպաստ պայմաններ կստեղծվեն, և Պուտինը միջանցք բառն օգտագործեց, Մամիջանյանը նշեց. «Այն երկրների մեծ մասը, որոնք տնտեսական զարգացումը գերադասել են անվտանգային երաշխիքներից, այլևս գոյություն չունեն: Բացի դրանից՝ այդ ճանապարհը տնտեսական տեսանկյունից որևէ արժեք չունի… Ես մեծ ուշադրությամբ կհետևեմ Հայաստանի այն տնտեսվարողներին, որոնք պատրաստ կլինեն իրենց բեռները այդ ճանապարհով առկա անվտանգային իրավիճակում տեղափոխել որևէ տեղ»:

Մանրամասները՝ տեսանյութում: