Ղրղզստանում ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջատար են իշխանամետ կուսակցությունները

Լուրեր

09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
Բոլորը

Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններում, քվեաթերթիկների ավելի քան 97 տոկոսի հաշվարկից հետո, առաջատար է իշխանամետ «Հանրապետություն-Աթա Ջուրթ» կուսակցությունը․ այն հավաքել է ձայների 16,4 տոկոսը։ Դրան 13,2 տոկոս ձայներով հաջորդում են նաև իշխանամետ «Իշենիմ» (Վստահություն) և 10,7 տոկոս ձայնով՝ «Յընտըմակ» (Համաձայնություն) կուսակցությունները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ձայների 97 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Դաշինք» կուսակցությունը հավաքել է ձայների 8,07%-ը։ Մեկ այլ ընդդիմադիր՝ «Բուտուն Ղրղզստան» (Միասնական Ղրղզստան) կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 6,6%-ը։
Վերջին կուսակցությունը, որին այս պահին հաջողվում է հաղթահարել 5 տոկոսի շեմը և մտնել խորհրդարան, «Յիման Նուրուն» է (Խղճի լույս)․ այս կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 5,95%-ը։

Հավելենք, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովն արդեն կոչ է արել ճանաչել ընտրությունների արդյունքները։ Քաղաքական գործչի ընդդիմադիրները, սակայն, նրան մեղադրում են ընտրությունների նախաշեմին իր բոլոր հակառակորդներին կալանավորելու մեջ։

Այսպես՝ ընտրությունների նախօրեին Ղրղզստանի հատուկ ծառայությունները հայտարարեցին 15 մարդու, այդ թվում՝ պատգամավորների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության մասին, որոնք, իբր, դավադրություն էին նախապատրաստում՝ իշխանությունը տապալելու համար։ Ձերբակալվածների անունները, սակայն, չեն նշվում։

Տաթև Ֆռանգյան