Վարակը շարունակում է մուտացվել. որոշ երկրների քաղաքացիների մուտքը կարգելվի․ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահամանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կորոնավիրուսային վարակը շարունակում է մուտացվել, հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վերջին ենթատեսակը, որը հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կոչվում է «օմիկրոն», և մուտացման աստիճանը բավական մեծ է։ 50 մուտացիա է կրում տվյալ վիրուսը, որից 30-ը վերաբերում է սպայկային սպիտակուցին, ինչն այս պահին մանրակրկիտ ուսումնասիրության առարկա է հանդիսանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է՝ հասկանալու համար, թե բացի տարածման ակտիվությունից ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը»,- ասաց Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար։ Այսօր անցկացվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվեն նախարարության առաջարկությունները։

«Մինչև օրվա վերջ արդեն կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը։ Նախատեսում են մի շարք երկրներից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի հանրապետություն, Լեսոթոյի թագավորություն, Զիմբաբվեյի հանրապետություն, Մոզամբիկի հանրապետություն, Մադասգասկար և Տանզանիա, քաղաքացիրների մուտքը ՀՀ ժամանակավորապես սահմանափակել։ Բացի դրանից, կլինեն որոշակի այլ սահմանափակումներ, որոնք մինչև օրվա վերջ հայտնի կլինեն»,-հավելեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: