Մենք դեմքով շրջվել ենք դեպի կրթություն, և այս համակարգում բարեփոխումների ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնային է․ Ռազմիկ Պետրոսյան

Լուրեր

08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
Բոլորը

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանի և Հարություն Գուլյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց․ տեղեկացնում են մարզպետարանից։

Շրջայց կատարելով դպրոցում՝ մարզպետը ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը և իրակացված բարեկարգման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկվել են նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Այցի շրջանակներում ներկաները զրուցել են դպրոցի կոլեկտիվի հետ, լսել են նրանց խնդիրներն ու առաջարկները:

«Առանց լավ կրթության հնարավոր չէ ունենալ զարգացած, պաշտպանված ու անվտանգ երկիր: Հենց սա է պատճառը, որ մենք դեմքով շրջվել ենք դեպի կրթություն, և այս համակարգում բարեփոխումների ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնային է: Իմ՝ կրթօջախներ այցելելու նպատակը տեղում, հենց մանկավարժներից, դպրոցի անձնակազմից իրենց խնդիրները լսելն է, որպեսզի հնարավորինս շուտ ու արդյունավետ լուծումներ գտնենք»,- ասել է մարզպետը:

Քննարկվել են հանրակրթության ոլորտի մի շարրք հարցեր, որոնք վերաբերում են վերապատրաստումներին, ատեստավորումներին, դասապրոցեսի կազմակերպմանը, աշակերտների առաջադիմությանը. քննարկվել են նաև դպրոցում ջերմային ռեժիմի պահպանման, հակահամաճարակային կանոնների պահպանման, պատվաստումների վերաբերյալ հարցեր:

Արագածոտնի մարզպետարանը շուրջ 10 միլիոն դրամ է հատկացրել դպրոցին, որով ամբողջությամբ վերանարոգվել և մարզագույքով է հագեցվել դպրոցի մարզադահլիճը, վերանորոգվել են սանհանգույցներ, ձեռք է բերվել համակարգիչ և այլ գույք:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ մարզպետարանի համագործակցության արդյունքում՝ դպրոցում տեղադրվել է 10կՎտ հզորության արևային կայան: