«Որ մեր թանին թթու ասող չլինի» կամ մշակութային արժեքի հավակնող 13 առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Տոլման, ճախաթթուն, Քյավառի փախլավան, պանրագործությունը կարող են ներառվել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում: ԿԳՄՍ նախարարությունում օրերս տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Հայաստանի տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային կազմակերպություններից ներկայացվել են ոչ նյութական մշակութային արժեքների 13 առաջարկներ:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը ողջունում է այս գործընթացը, միևնույն ժամանակ, նկատում՝ մի բան է մշակութային արժեքների ներառումը ինչ-որ ցանկերում, մեկ այլ բան՝ դրանց ընդգրկումը կրթական ծրագրերում ու կիրառումը կենցաղում:

Սեդրակ Մամուլյանի համոզմամբ՝ մասնավորապես, խոհարարությանը վերաբերող մասնագիտական կրթական ծրագրերը պետք է սերտորեն առնչվեն ազգային խոհանոցին: Օրինակ՝ լավաշի պատրաստման տեխնոլոգիան կրթական չափորոշիչներում ներառված չէ: Նրա խոսքով՝ մինչև վերջերս մեր խոհարարների ուսուցումն իրականացվում էր խորհրդային ծրագրերով:

Սեդրակ Մամուլյանն անդրադառնում է, օրինակ, Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում պանրագործությունը ներառելու հարցին: Նա պանրագործությամբ զբաղվող հայկական ընկերություններին կոչ է անում ընդլայնել հայկական պանրի տեսականին:

Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանն էլ վստահ է՝ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի հստակեցումը, ընդլայնումը հնարավորություն է տալիս մշակութային ճիշտ քաղաքականություն վարել: Ըստ նրա՝ գլոբալիզացիայի պայմաններում կենսունակ արժեքները մեծ շռայլություն են: Դրանցից մեկն էլ հայկական ասեղնագործությունն է:

Ազգագրագետը կարևորում է համայնքների մասնակցայնությունը ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմելու գործում: Նա խոսում է, օրինակ, Տավուշի մարզում սար գնալու, վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթների մասին:

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանն էլ առանձնակի շեշտում է երիտասարդության դերը մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում:

Հայաստանի տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային կազմակերպություններից ներկայացված ոչ նյութական մշակութային արժեքների առաջարկների ցանկում են նաև մանրանկարչության արվեստը, «Անանա նան քյե ղուրբան», «Սև սար» երգերը, Շիրակի մարզի Անի համայնքի պանրագործությունը, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ժողովրդական ճարտարապետությունը, տնկարանային տնտեսությունը:

Ոչ նյութական մշակութային արժեքների առաջարկները պետք է նախ արժանանան մասնագիտական խորհրդի հավանությանը, այնուհետև շահագրգիռ կազմակերպությունների դրական եզրակացությանը, ապա, որոշակի փուլեր անցնելուց հետո, կարող է ընդունվել կառավարության որոշում Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան