Մեր ապագան էր, իրենով էինք ապրում. ԱԹՍ-ի հարվածից զոհված Սիփան Սողոմոնյանը կդառնար 20 տարեկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնապագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

44-օրյա պատերազմում զոհված Սիփան Սողոմոնյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Արդեն երկրորդ անգամ առանց նրա են ծննդյան օրը նշում․ ընտանիքի անդամներն ու հարազատները հիշատակի ցերեկույթ էին կազմակերպել։ Տան բակում, որտեղ անցել են Սիփանի մանկությունն ու պատանեկությունը, նրա անունով հուշաքար բացվեց։

Սիփանն ընդամենը 9 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը․ ծնողներն իրենց որդուն վերջին անգամ տեսել են երդմնակալության արարողության օրը՝ Մատաղիսում։ Պատերազմին կրտսեր սերժանտը Թալիշում էր կռիվ մղում: Սիփանի մայրը, որ որդու նկարով շապիկ է կրում, ասում է՝ խոստումը, որ Սիփանը տվել էր երդմնակալության օրը, կատարեց․ կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Սիփանը զոհվել է պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԱԹՍ-ի հարվածից։

Որ իրենց որդին էլ չկա՝ ծնողներն իմացել են սեպտեմբերի 30-ին հեռուստատեսությամբ, զոհված տղաների անուններն հնչեցնելիս։

«Սիփանը շատ լուրջ տղա էր, էությամբ անթերի էր, 18 տարեկան էր, բայց կարծես 30 տարեկան լիներ»,- ասում է Սիփանի մայրը՝ Կարինե Մարյանյանը։

Սպորտսմեն էր Սիփանը, ըմբշամարտով էր զբաղվում, Հայաստանում ու Վրաստանում տարբեր մրցույթների էր մասնակցել՝ զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղերը: Զորացրվելուց հետո էլ մտադիր էր շարունակել զբաղվել սպորտով։

«Մեր ապրած յուրաքանչյուր օրն ու վայրկյանը իր մասին է հիշեցնում, մենք ապրում էինք իրենով, մեր ապագան էր, որը էլ չունենք։ Երազում էր, որ մեր ընտանիքը ամուր լինի, ու որ միշտ ժպտանք․ հանուն իրեն պետք է միշտ ժպտանք»,- ընդգծում է Սիփանի մայրը։

Տիկին Կարինեն, որ կշարունակի ժպտալ հանուն որդու, ամեն անգամ նրա հետ խոսելու համար Եռաբլուր է գնում, գրկում որդու սառը շիրիմը։ Ասում է՝ Սիփանի կիսատ թողած երազանքներն իրենք են ավարտին հասցնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան