Մեխանիզմներ՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի համար, մարդասիրական խնդիրներում առաջընթաց․Պուտինը՝ եռակողմ հանդիպման արդյունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը,  Իլհամ Ալիևը և  Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ։

Այս մասին ՌԴ ղեկավարը հայտնել է Սոչիում շուրջ 3 ժամ տևած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության ժամանակ։

Պուտինը պարզաբանել է, որ այդ մեխանիզմների ստեղծման համար ոչ մի խոչընդոտ չկա։

«Կա շատ կարևոր զգայուն պահ՝ կապված հումանիտար հարցերի հետ, և այստեղ մենք նույնպես զգալի առաջընթաց ենք գրանցել», – ընդգծել է Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ։

«Մենք շատ մանրամասն խոսեցինք տնտեսական հարցերի, տնտեսական կապերի զարգացման մասին, և առաջին հերթին խոսեցինք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերում է նաև երկաթուղուն, դա վերաբերում է նաև ճանապարհային հաղորդակցությանը։ Կարծում եմ՝ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետերին, ովքեր բավակա նին երկար ժամանակ աշխատել են այս հարցերի շուրջ»,- ասել է Պուտինը բանակցությունների արդյունքներով հայտարարության ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան