Շատ բան է արվել, սակայն, ցավոք, միջադեպեր են գրանցվում․ Պուտինը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը

Լուրեր

14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սոչիում եռակողմ բանակցություններին մասնակցելու հրավերին արձագանքելու համար, քանի որ «դրանք պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար»։

«Եռակողմ հանդիպման նպատակը կայանում է նրանում, որպեսզի պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի վերածննդի համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Ըստ Պուտինի՝ դրական է, որ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործություններ չեն ընթանում, չնայած առանձին միջադեպեր լինում են։

«Այս ընթացքում շատ բան է արվել, սակայն, ցավոք, կան չլուծված հարցեր, միջադեպեր են գրանցվում սահմանին, ողբերգական դեպքեր են գրանցվում, երբ երկու կողմից էլ մարդիկ զոհվում են, վիրավորվում։ Սրանք հատուկ ուշադրության արժանի հարցեր են։ Եվ հենց նաև հանուն այդ հարցերի էլ այսօր հանդիպել ենք, որպեսզի խուսափենք ապագայում նման միջադեպերից։ Սակայն, ընդհանուր առմամբ, մեկ տարում շատ բան է արվել։ Լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն ընթանում, ինչն արդեն լավ է»,- հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ի մասնակցությամբ մեծ թվով փախստականներ են վերադարձել իրենց մշտական բնակության վայրեր։

Պուտինը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշումներ ընդունել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը «պետք է ձգտեն ամրապնդել կապերը, ոչ թե քանդել դրանք»։

«Մենք դարեր շարունակ միասին ենք եղել՝ որպես մեկ պետության մաս, ունենք շատ խորը պատմական կապեր, և մենք չէինք ցանկանա, որ դրանք քանդվեն: Ընդհակառակը, մենք պետք է ձգտենք վերականգնել դրանք և պահպանել ապագայում»,- ասել է Պուտինը:

Տաթև Ֆռանգյան