Չինաստանն աջակցում է ՌԴ-ի դիրքորոշմանը՝ ԱՄՆ նախագահի «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի հետ կապված

Լուրեր

19.05.2026 | 18:51
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
Բոլորը

Չինաստանի իշխանություններն աջակցում են Ռուսաստանի դիրքորոշմանը՝ ԱՄՆ-ի կողմից ժողովրդավարական արժեքների հասկացության շահարկման հետ կապված։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք գտնում ենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովի խոսնակի վերջին հայտարարությունները ԱՄՆ-ի «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին լիովին ճիշտ են։ Սա Վաշինգտոնի փորձն է՝ նոր բաժանարար գծեր անցկացնել, որը սպառնում է ակտիվացնել գաղափարական առճակատումը։ Ի՞նչ իրավունք ունի ԱՄՆ-ն իրեն հռչակել ժողովրդավարության օրինակ»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ «Վաշինգտոնը խեղաթյուրում է ժողովրդավարություն հասկացությունը»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն անվանել էր ԱՄՆ-ի կողմից նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը դրան բացասաբար է վերաբերվում։

Դեկտեմբերի 9-10-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ, անցկացվելու է «Հանուն ժողովրդավարության» առցանց գագաթնաժողով, որին մասնակցելու հրավեր է ստացել 110 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ ՌԴ-ն, Չինաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը չեն հրավիրվել գագաթնաժողովին։

Էմմա Չոբանյան