ԱՆ-ն և Կառավարությունը ՍԴ-ին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն Ավանեսյանի որոշման հետ կապված

Լուրեր

05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց «Հայաստան» դաշինքի դիմումի քննությունը, որով վիճարկվում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի N 65 հրամանը, համաձայն որի՝ հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Սահմանադրական դատարանն այսօր միանգամից մի քանի միջնորդություն բավարարեց։ Մասնավորապես, դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել էր կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում ՍԴ-ին տրամադրել ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ.-ի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված աշխատող անձանց կողմից հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նկատեց, որ կառավարությունը պարտավոր է այդ տեղեկություններն ունենալ, հետևաբար Սահմանադրական դատարանին դրանց տրամադրումը կարող է լինել նաև երկօրյա կամ եռօրյա ժամկետում, մինչդեռ պատասխանող կողմի ներկայացուցիչը խնդրեց պահպանել հնգօրյա ժամկետի պահանջը։

ՍԴ-ն բավարարեց նաև դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը, որով կառավարությունից պահանջվում է դատարանին ներկայացնել պարտադիր պատվաստման կամ թեստավորման ԱՆ-ի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։

«Ինձ առավելապես հետաքրքրող տեղեկատվությունն այս սուբյեկտների մեջ նվազագույն աշխատավարձ ստացողների թվաքանակն է»,-ասաց Հրայր Թովմասյանը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն Էլ ասաց, որ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն և առավելագույն գները։ Բացի այդ դատարանին պետք է ներկայացվի նաև վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ տեղեկությունների հետ։

Այս տեղեկությունները ՍԴ-ին ներկայացնելու համար սահմանվեց 5 աշխատանքային օր։ ՍԴ նախագահը նշեց՝ հիմքեր առաջացան դատաքննությունը հետաձգելու համար, և հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին։

Ռոզա Վարդանյան