Թուրքիայում խոստացել են պատժել փողոցային ցույցերի կազմակերպիչներին

Լուրեր

17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ երկրում փողոցային ակցիաներ նախաձեռնողները պատժվելու են, գրում է ՌԻԱ Նովոստին։

 

«Նրանք, ովքեր կոչ են անում փողոցային բողոքի ակցիաներ կազմակերպել՝ ձգտելով երկրում խարխլել հանգստությունը, պատժվելու են։ Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ հարցերը լուծվում են փողոցում։ Արտահերթ ընտրությունների մասին ընդդիմության կոչերը նույնպես անօգուտ են։ Ընտրությունները կայանալու են 2023 թվականին»,- ասել է Բահչելին լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի տարբեր քաղաքներում դարձյալ բողոքի ակցիաներ են անցկացվել կառավարության հրաժարականի պահանջով։ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, կան բազաթիվ ձերբակալվածներ։

Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունն էլ հայտարարել է, որ համացանցում բողոքի ակցիաների կոչերի համար օգտատերերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Լիրայի ռեկորդային արժեզրկման ֆոնին էլ ընդդիմադիր առաջնորդներն արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ են անում։

Էմմա Չոբանյան