Կենսաչափական անձնագրերին անցումը նախապայման է եղել վիզաների ազատականացման համար․ ԱԳՆ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.11.2021 | 16:08ԵՄ հետ քննարկումների ժամանակ կենսաչափական անձնագրերին անցումը նախապայման է եղել վիզաների ազատականացման համար: Այս մասին ԵՄ – Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատման և վերլուծման համար կազմակերպված հերթական հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը:
«Եղել է նախապայման, որ եթե վիզաների ազատականացման ռեժիմը մտցվի, ՀՀ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան ճամփորդել, պետք է ունենան կենսաչափական անձնագրեր»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում: