Քովիդի պատճառով հապաղում եղավ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հարցում. ԱԳՆ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.11.2021 | 15:48Լուրեր
Այս փաստաթուղթը մենք գնահատում ենք որպես ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների սահմանադրություն, այսինքն՝ հիմնարար փաստաթուղթ, որը համակարգում է մեր հարաբերությունները: Այս մասին ԵՄ – Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատման և վերլուծման համար կազմակերպված հերթական հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը:
«Փաստաթուղթն անդրադառնում է մեր կյանքի բոլոր ոլորտներին, նվազագույն չափով՝ ԱԳՆ-ին: Սա հիմնականում ոլորտային համագործակցություն է, որը պետք է իրականացվի ՀՀ-ի հետ»,- նշեց Սամվելյանը՝ հավելելով, որ ՀՀ օրենսդրական դաշտը, նորմատիվ ակտերը պետք է մոտարկվեն եվրոպական ստանդարտներին:
Նրա խոսքով՝ քովիդի պատճառով հապաղում եղավ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում: