Զախարովան քննադատել է ԱՄՆ-ի կողմից «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն միտված է առճակատման

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից դեկտեմբերի սկզբին կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն ունի առճակատման ուղղություն, առաջին հերթին՝ Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ միջոցառումը, իհարկե, ունի առճակատման, բաժանարար ուղղվածություն և իրենից ներկայացնում է Վաշինգտոնի կողմից միջազգային հարաբերությունների վերագաղափարացման ևս մի օղակ՝ կանոնների վրա հիմնված տխրահռչակ կարգի ոգու հայեցակարգով»,- ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Ժողովրդավարությունը խթանելու կարգախոսի ներքո ԱՄՆ-ը հավաքում է հերթական ակումբը՝ դիմակայելու այն երկրներին, որոնք պահպանում են ռազմավարական անկախությունը հավաքական Արևմուտքից, պահպանում են աշխարհակարգի իրենց ինքնիշխան տեսլականը, առաջին հերթին՝ Ռուսաստանն ու Չինաստանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող այս գագաթնաժողովը նպաստելու է միջազգային լարվածության սրմանը։
Նշենք, որ նախօրեին էլ ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովն անվանել էր ԱՄՆ-ի կողմից նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը դրան բացասաբար է վերաբերվում։

Հավելենք, որ դեկտեմբերի 9-10-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ, անցկացվելու է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողով, որին մասնակցելու հրավեր է ստացել 110 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ ՌԴ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը հրավիրված չեն գագաթնաժողովին։

Էմմա Չոբանյան