Ստեղծված իրավիճակում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու նախադրյալ չկա. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների վերաբերյալ:

Նիստին մասնակցում են ընդդիմադիր պատգամավորներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, զինվորականներ, հասարակական և մտավորական գործիչներ, փորձագետներ: Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ լսումներին:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է նման ձևաչափով քննարկումներ անել.

«Սա նաև դիտարկում ենք լավ հնարավորություն խորհրդարանից դուրս գտնվող մեր գործընկերների համար՝ ԱԺ ամբիոնից իրենց դիրքորոշումները և տեսակետները հնչեցնելու, համատեղ բովանդակային քննարկում կազմակերպելու համար։  Սա նրանց հնարավորություն կտա ԱԺ ամբիոնն օգտագործել՝ մեր հանրությանը կոչ ուղղելու, իշխանության առաջ հստակ պահանջներ դնելու համար»,-ասաց Սաղաթելյանը:

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացն անց է կացվում Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում»,- հանդես գալով զեկույցով՝ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ ավելի փխրուն է դարձել անվտանգային միջավայրը և ահագնացող սպառնալիքները ստիպում են իրավիճակին համարժեք պատասխանել։ Լսումների նպատակը, ըստ Օհանյանի, ներկաների հետ միասին վեր հանել բոլոր հիմնախնդիրները, որոնք կապված են առանց համապատասխան պայմանների սահմանների ճշտման գործընթացի հետ։

«Ըստ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային փորձի, դրանց լեգիտիմության կարևոր չափանիշներն են միջազգային օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և բոլոր սահմանների անխախտելիությունը, որը կարող է միայն փոխվել խաղաղ ճանապարհով՝ կողմերի համաձայնությամբ։ Անհրաժեշտ է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ պայմաններում ապրելու պատրաստ պետություններ՝ մանավանդ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ ու փոխվստահություն և այդ գործընթացը պետք է իրականացնի հատուկ հանձնաժողովը»,- նշեց Օհանյանը:

Նա նաև հավելեց, որ պետությունը պետք է իմանա ի՞նչ է ուզում, ինչպիսի՞ նախադրյալներ կան և որո՞նք են առաջնահերթությունները. «Այժմ գործընթացը իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալներ չկան»։

Մանրամասները՝ տեսանյութում: