Թունավորման նոր դեպքեր՝ սննդի կետերում ու դպրոցում․ հայտնի է փորձաքննություններից մեկի արդյունքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի, որոնցից մեկը՝ 12 տարեկան երեխա, հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:

«Հիմնական գանգատները եղել են բարձր ջերմություն, փորլուծություն, որովայնի ցավեր, սրտխառնոց, փսխումներ։ Բոլորն էլ դուրս են գրվել հիվանդանոցից»,- ասում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։

Պարզվել է՝ բոլոր հոսպիտալացվածներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հանրային սննդի օբյեկտներից:

«Կերել էին ինչպես տավարի մսով, այնպես էլ հավի մսով բուրգերներ, նաև՝ «Կեսար» աղցան»,- նշում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։

«Բուրգըրի»-ի գործունեությունը դադարեցվել է, «Պանդոկ Երևան»-ինը՝ ոչ, քանի որ այստեղից թունավորման ախտանշաններով հոսպիտալացվել էր միայն մեկ հոգի։ ՍԱՏՄ-ն այս տարի էր ստուգումներ իրականացրել սննդի այս կետերում, սակայն խնդիրներ չէին արձանագրվել։

Արդեն հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» սննդի կազմակերպությունում լաբորատոր փորձաքննության արդյունքները։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է․ «Համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։

Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։ Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված տավարի հում միս (կիսաֆաբրիկատ)) հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis)»։

Այս դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, նույն ախտանշաններն էին արձանագրվել 10 անձի մոտ․ 4 երեխա հոսպիտալացվել է, որից 2-ը՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, մյուս 2-ը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում։ Նրանք դեռ շարունակում են հիվանդանոցային բուժումը, բոլորի վիճակը գնահատվում է կայուն։ Երեխաները «Տաթև» կրթահամալիրի սաներ են։

«Կերել էին հավի մսով և տապակած կարտոֆիլով ռուլետներ, «Վինեգրետ» աղցան, իսկ երեկոյան՝ մածնով սպագետի»,- ասում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։

Դպրոցի տնօրենն ասում է՝ երեխաները սնվում են օրական երկու անգամ։ 15-ամյա կենսագրություն ունեցող դպրոցում նման դեպք առաջին անգամ է գրանցվել, թեև խոհանոցը կառուցվել է շուրջ 2 տարի առաջ։

ՍԱՏՄ-ն սննդամթերքից և հումքից նմուշառումներ է իրականացրել, աշխատանքները շարունակվում են։ Սանիտարահիգիենիկ պայմաններն այստեղ բավարար են եղել։

Իսկ հնարավո՞ր է, որ աշակերտներին հին սնունդ է մատուցվել․ հարց ուղղեցինք տնօրենին։

«Հին չէր կարող լիներ, մենք թարմ պատվիրում ենք»,- ասաց «Տաթև» դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը։

Մինչ հայտնի կլինեն լաբորատոր փորձաքննության արդյունքները՝ «Տաթև» դպրոցի տնօրինությունը վարչական պատասխանատվության կենթարկվի, քանի որ գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան