Մի խումբ ագրեսիվ միգրանտներ Բելառուսից փորձել են ներխուժել Լեհաստան

Լուրեր

17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 23-ին մի խումբ ագրեսիվ միգրանտներ Բելառուսից փորձել են ներխուժել Լեհաստան՝ ապօրինի հատելով սահմանը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։

«Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ի սահմաններում 100-ից ավելի ագրեսիվ օտարերկրացիների խումբը փորձել է բռնի ուժով հատել սահմանը, քարեր են նետվել Լեհաստանի ուժայինների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լեհաստանի սահմանային ծառայությունը պնդում է, որ դա տեղի է ունեցել բելառուսական հատուկ ծառայությունների հսկողության ներքո։

Նշենք, որ Լեհաստանը պարբերաբար հայտնում է սահմանը բռնի ուժով հատելու փորձերի մասին։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ի պատասխան արևմտյան երկրների սահմանած քաղաքական և տնտեսական պատժամիջոցների՝ միգրանտների ճգնաժամ ստեղծելու համար: Ըստ Եվրամիության՝ Լուկաշենկոյի ռեժիմը միգրանտներին միտումնավոր ուղղորդում է դեպի Եվրամիության անդամ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմաններ՝ Եվրամիությունում լարվածություն և ներքին տարաձայնություններ հրահրելու համար:

Տաթև Ֆռանգյան