Եթե Հայաստանում տվող կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
Բոլորը

«Ասում է՝ այ, որ գրած է անարգել երթևեկություն, դա նշանակում է սուվերեն միջանցք. ավելի տրամաբանական չէ՞ մտածել, որ եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ սուվերեն միջանցք. մանավանդ, որ այդ նույն փաստաթղթում միջանցք բառն օգտագործված է՝ Լաչինի միջանցքի  մասով: Եվ գրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ հարցը, ի կատարումն 9-րդ կետի ընդունվել է հունվարի 11-ի հայտարարությունը: Հունվարի 11-ի հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ: Այդ խումբը արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն ճանապարհը, որով անցնում են, պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո: Ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով:

Աշխատանքային մակարդակով մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել: Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրվել է, որ միջանցք չկա: Հաջորդը, ինչո՞ւ մեզ համար պետք է ընդունելի լինի այն, ինչը չկա: Ինչո՞ւ մենք դա պետք է ընդհանրապես քննարկենք: Այստեղ է, որ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է. անունը դրել են Զանգեզուրի միջանցք, և ասում են՝ եթե դուք միջանցք չտաք, մենք պատերազմով այդ միջանցքը կստանանք: Մենք այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության առջև, և պետք է սա ի ցույց դնենք որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա»,- հայտարարեց վարչապետը:

«Ես ուզում եմ մեր ժողովուրդը հասկանա, թե ինչ է տեղի ունենում: Այսօր ասում են՝ միջանցք են տալիս, Սյունիքն են տալիս, էս են տալիս, էն են տալիս: Ժողովո՛ւրդ ջան, եթե Հայաստանում տվող կառավարություն լիներ, կրակոցները չէին լինի, ի՞նչ իմաստ կունանենային այդ կրակոցները: Այդ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ բոլոր կողմերից չէին լինի, եթե մենք հեշտ տվող լինեինք կամ ընդհանրապես տվող լինեինք: Մենք ամեն հնարավոր ձևերով փորձում ենք Հայաստանի շահերը պաշտպանել և դրա համար հարվածներ ենք ստանում»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: