Ինչու չի կայացել նոյեմբերի 9-ի հանդիպումը. Փաշինյանը նշում է պատճառները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ օնլայն հանդիպում անցկացնելու, սակայն առաջարկել եմ այն տեղափոխել նոյեմբերի 15։ Այսօր ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե եղե՞լ է արդյոք Պուտին-Փաշինյան-Ալիև օնլայն հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում և եթե այո, ապա ո՞վ է հրաժարվել։

Փաշինյանի խոսքով` եղել է նման գաղափար, և ինքն ասել է, որ այդ գաղափարը մեզ համար քննարկելի և խնդրահարույց է։

«Ես ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար, սակայն եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել օնլայն համաժողովին։ Սակայն երբ պարզվել է, որ նման համաձայնության գալ չենք կարող` տեսակետները տարբեր են, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ, առաջարկել եմ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 15»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով` նոյեմբերի 15-ից առաջ եղել է առաջարկ այդ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 26-ին, ինչին էլ ինքը համաձայնել է։ Դրանից հետո էլ առաջացել է գաղափար առցանցի փոխարեն առերես հանդիպում կազմակերպել, ինչին էլ երեք կողմերը համաձայնել են։

 

Մանրամասները՝ տեսանյութում: