Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել այն բանից հետո, երբ աջ ծայրահեղական Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Օլջայ Քըլավուզը վիրավորել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Սալահեթթին Դեմիրթաշին, գրում է Duvar-ը։

«Սալահեթթին Դեմիրթաշն անարժանապատիվ ահաբեկիչ է, կեղտոտ մարդ»,- ասել է Քըլավուզը՝ զայրացնելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորներին։

Լեզվակռվից հետո, որի ընթացքում պատգամավորները միմյանց անվանել են ահաբեկիչներ, նրանք անցել են ֆիզիկական ուժի գործադրման ու ծեծկռտուքի։

Ներքին գործերի նախարարության բյուջեի շուրջ քննարկումներն անցել են լարված մթնոլորտում, հիմնականում ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ իր հասցեին բազմաթիվ մեղադրանքների վերաբերյալ հարցերին չպատասխանելու դժկամության պատճառով։

Սոյլուն նախընտրել է վիրավորել պատգամավորներին, այլ ոչ թե պատասխանել նրանց հարցերին, իսկ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Մահիր Բաշարըրին էլ անվանել է «թունավոր օձ»։

Էմմա Չոբանյան