Ի՞նչ հարց կտային քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին, եթե ունենային այդ հնարավորությունը․ հարցում Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20։00-ին, շուրջ մեկ տարվա դադարից հետո, առցանց ձևաչափով կպատասխանի լրագրողների և հասարակական կազմակերպությունների հարցերին։ Ասուլիսին մասնակցել ցանկացող լրատվամիջոցները նախապես գրավոր հարցեր պետք է ուղարկեին վարչապետի մամուլի գրասենյակ։

Վարչապետի նախորդ ասուլիսը ևս առցանց էր․ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 16-ին Փաշինյանն ասուլիս տվեց, որը վարում էր խոսնակը։ Հեղափոխական գաղափարներով իշխանության եկած Փաշինյանը մինչև 2020 թվականը հաճախ էր ասուլիսներ հրավիրում, պատասխանում լրագրողների հարցերին, ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով շփվում էր քաղաքացիների հետ։ Այնինչ հիմա տպավորություն կա, որ երկրի առաջին դեմքը խուսափում է լրագրողների հետ դեմ առ դեմ հանդիպելուց։

Հանուն արդարության պետք է նշել, որ երկրի նախորդ ղեկավարներից որևէ մեկը՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչայրյանը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, մամուլի հետ շփման մեծ սիրահարներ չէին, սակայն թափանցիկության և հաշվետվողականության խոստումներով իշխանության եկած նախկին լրագրող Փաշինյանից ակնկալվում էր մամուլի հետ շատ ավելի ակտիվ շփում, ինչը նա անում էր նախքան պատերազմը և դրա հետևանքով անվտանգային խնդիրների սրումը։

Այսպիսով, վարչապետի վերջին ասուլիսից և ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ վերջին շփումից տևական ժամանակ է անցել, և ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքացիների մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Ի՞նչ հարց կուղղեին քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին, եթե այսօր ունենային այդ հնարավորությունը․ Factor TV-ն փորձել է պարզել Երևանում անցկացված հարցումների միջոցով։

Հարցված քաղաքացիների մեծ մասը Փաշինյանին ուղղելու որևէ հարց չունի, մյուս մասին հետաքրքում են անվտանգային հարցեր, ի՞նչ է լինելու երկրի վիճակը, ե՞րբ է խաղաղություն հաստատվելու, արդյո՞ք Փաշինյանը ստում է ժողովրդին, ի վերջո, պողպատի՞ց է, որ դիմանում է։ Հարցվածների մյուս մասն էլ վարչապետին հարց չի ուղղում, փոխարենը մի շարք պահանջներ է ներկայացնում․ օրինակ՝ թուրքերի հետ լեզու գտնել և բարեկամանալ պետք չէ, Ռուսաստանը մեզ ոչնչով չի օգնում, պետք է այլ երկրների օգնությանը դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան