Ոստիկանության ծառայողները դեպքից ավելի քան մեկ ամիս անց բացահայտել են անտառում կատարված սպանությունը

Լուրեր

05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության ծառայողների որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով: Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել՝ սպանության հատկանիշներով։

Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի ու Իջևանի բաժինների, ինչպես և Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին դեպքից ավելի քան մեկ ամիս անց։ Նոյեմբերի 19-ին հայտնաբերված ու բաժին բերման ենթարկված 39-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ ինքն է սպանել Խաչատուր Սուլյանին՝ քարով ու փայտով խփելով գլխին։ 39-ամյա տղամարդը, որը Այգեձորի բնակիչ է, ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։