Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանը զբաղեցրեց 7-րդ տեղը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սլովենիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Հայաստանի հավաքականը, որը վերջին տուրից առաջ առաջատարն էր, 9-րդ տուրում մրցել է Ուկրաինայի թիմի հետ և 1-3 հաշվով պարտություն կրել։ Հայաստանի հավաքականի կազմում ոչ-ոքի են խաղացել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն են կրել։

Ի դեպ, սա Հայաստանի հավաքականի առաջին ու միակ պարտությունն էր Եվրոպայի թիմային առաջնությունում։ Նախորդ 8 տուրերում մեր թիմը 3,5։0,5 հաշվով հաղթել էր Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի և Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Նորվեգիայի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսպանիայի թիմերի հետ, ինչպես նաև 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Սերբիայի նկատմամբ։

Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է հենց Ուկրաինայի թիմը՝ վաստակած 14 միավորով։ Նույնքան միավոր է վաստակել նաև Ֆրանսիայի թիմը, որը վերջին տուրում 2,5։1,5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի թիմի նկատմամբ, բայց ֆրանսիացիները լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։

Ի դեպ, ֆրանսիացիներին հաղթանակ է պարգևել իրանցի Ալիռեզա Ֆիրուջան՝ սպիտակներով հաղթելով Շահրիյար Մամեդյարովին։ Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Ֆրանսիան 20 տարվա մեջ առաջին անգամ է նվաճել թիմային ԵԱ-ի արծաթե մեդալները։ Լավագույն եռյակը եզրափակել է Լեհաստանի թիմը՝ 13 միավորով։

Կանանց Հայաստանի հավաքականն էլ, վերջին տուրում 3։1 հաշվով հաղթելով Չեխիայի թիմին, 10 միավորով գրավել է 11-րդ տեղը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսն ապահովել է Ռուսաստանի թիմը։