Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվեց «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործի քննությունը։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց դատարանին դիմել ՍԴ՝ Սահմանադրության ուժով պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման անհնարինության մասով և Սահմանադրության 96-րդ հոդվածի համապատասխանության հարցը քննելու համար.

«Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ։ Գործող կարգավորումները չեն նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակության համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ, միևնույն ժամանակ, սահմանադրական նորմը նախատեսում է բոլոր իրավիճակների վրա տարածվող անձնական անձեռնմխելիություն։ Այլ խոսքով՝ եթե Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է կառուցակարգ և ընթացակարգ՝ մինչ անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը համապատասխան ընթացակարգով գլխավոր դատախազի կողմից մինչդատական վարույթում ԱԺ դիմելու և համապատասխան թույլտվություն ստանալու՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս ազատությունից զրկելու համար, ապա դատական քննության փուլում, երբ արդեն իսկ առկա է հարուցված քրեական հետապնդում, դրանից հետո, երբ անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, քրեական հետապնդումը շարունակելու տեսանկյունից պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ նախատեսված չէ»,- նշեց Ալեքսանյանը։

Մեղադրող դատախազ Մարգարյանն առարկեց միջնորդության դեմ, նշելով՝ ՍԴ դիմելու կարիք չկա և ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Ռոզա Վարդանյան