Տպավորություն է՝ մեծ մասը հրահանգ է ստացել որևէ ինֆորմացիա չտալ․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
Բոլորը

«Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այսօրվա իշխանությունը՝ այն ժամանակվա հեղափոխական ընդդիմությունը, որպես հասարակության հետ հաղորդակցման միջոց առաջինն ընտրել էր հրապարակը, որտեղ երկկողմանի կապ հաղորդակցության մյուս մասնակցի հետ չկար: Լավագույն դեպքում դրանք վանկարկումներն էին, բայց դա հաղորդակցության վստահելի կամ արդյունավետ ձև չէր: Երկրորդը սոցցանցերն են, որտեղ հաղորդակցության ինտենսիվությունը ավելի լայն է, հնարավորություն կա մեկնաբանություններ դնել, հարցեր տալ: Բայց ամեն դեպքում նույն սոցիալական ցանցերում, երբ բավականին հաճախ անմիջապես հեղափոխության ընթացքում և դրանից հետո երևում էին մեր առաջատար քաղաքական գործիչները, կար բավականին լուրջ խնդիր: Այդ հաղորդակցության ընթացքում և տեղեկություն տարածողը, և հաղորդակցության մոդերատորը նույնն է, ինքն է ընտրում՝ որ մեկնաբանություններին պատասխանել, որը արհամարհել, որ հարցերին ուշադրություն դարձնել, որոնք շրջանցել»,-կառավարության փակ աշխատանքին նվիրված «Ժողովուրդն է ամեն ինչ որոշում. մոռացված խոստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Որքան էլ փոխվում է իրավիճակը, որքան էլ զարգանում են տեխնոլոգիաները, ավելի արդյունավետ մոդերատոր, քան լրատվամիջոցներն ու լրագրողներն են, չկա: Եթե անմիջապես լրագրողների հետ բրիֆինգի, հարցազրույցի, մամուլի ասուլիսի ձևով է շփվում իշխանության ներկայացուցիչը, լրագրողը ներկայացնելով հասարակության հետաքրքրությունները՝ ձևակերպում է հարցերը, փորձում է շատ դեպքերում բանավեճի մեջ մտնել: Այսինքն, դա է մնում ամենաաշխատող և օգտակար հաղորդակցության ձևը հասարակության հետ: Բայց այստեղ մենք ունենք խնդիրներ, որովհետև բազմաթիվ որոշումներ և օրենքներ են ընդունվել, որոնք սահմանափակում են լրագրողների իրավունքները՝ շփվել իշխանության հետ: Դա և ԱԺ-ում տեղաշարժի սահմանափակումներն են, և զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցումը, ծանր վիրավորանքի քրեականացումը:

Մի խոսքով՝ բոլոր առումներով լրագրողների աշխատանքը կարծես սահմանափակվում է, և մենք տեսնում ենք, որ այսօր շատ քիչ են իշխանության ներկայացուցիչները, որոնք ազատ կարող են շփվել լրագրողների հետ: Այնպիսի տպավորություն է, որ մեծ մասը հրահանգ է ստացել ընդհանրապես որևէ ինֆորմացիա չփոխանցել, հարցազրույցներ չտալ, ինչը սահմանափակում է հասարակության իրազեկ լինելու հնարավորությունը»,- նշեց Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: