Երասխահուն գյուղում 13-ամյա աղջկա էին փախցրել․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում 13 տարեկան աղջիկ էին առևանգել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից. աղջկա մայրը 1-02 էր զանգել։ Երասխահուն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անչափահասին առևանգել էին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին։ Քրեական հետախույզները պարզեցին նաև, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ։ Ոստիկանները նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց: Անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամները հաղորդում էին տվել, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։

Օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվեց և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման ենթարկվեցին նաև նրա ընկերները։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել: