ՌԴ-ում վթարի ժամանակ մեքենայի բեռնախցիկից դի է ընկել․ սպանվածը հայ է

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, ինչից հետո բեռնախցիկից տղամարդու դի է ընկել:

Ինչպես փոխանցում է Korrespondent.net-ը, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 4:10-ի սահմաններում։

Ականատեսների խոսքով ՝ վթարից հետո մեքենայից մի քանի մարդ է դուրս եկել և փախուստի դիմել։

Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, սպանվածը Երևանի բնակիչ 50-ամյա Արկադի Ղաինյանն  է, որը 1996-ից բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Նախնական տվյալներով ՝ նա ունեցել է անվադողային բիզնես։

Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են երկու բահ, ճոպան և պարկեր: Դատելով ամենից ՝ չարագործները տանում էին դիակը թաղելու։

Ճշտված տվյալներով ՝ Ղազինյանի սպանությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Կալինինի շրջանում։ Տղամարդու հետ հաշվեհարդար են տեսել «Լագունա» ավտոտնակում։

Ինչպես փոխանցում է Iz.ru-ն,  սպանության օրը Ղազինյանը ծանոթների հետ ալկոհոլ է օգտագործել կոոպերատիվում, որտեղ նա նաև մեքենաներ է վերանորոգել: Ըստ որոշ տեղեկությունների ՝ Ղազինյանի և նրա ծանոթների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում գործարարը սպանվել է հյուրերից մեկի կողմից, ով այնուհետև հրկիզել է ավտոտնակը։

Ոստիկանները Լենինգրադի մարզում ձերբակալել են փախուստի դիմած երեք տղամարդու։