Ծովինար գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:59-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ այրվում է 4-րդ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել՝ 16:18-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։