Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Ռուբեն Ալթունյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։

1969 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ 1970-ից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ։

1974-1977 թթ. աշխատել է Հավանայի կոնսերվատորիայում։
1983 թվականին հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթը։

1987-1990 թթ.աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

1998-2006 թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային քառյակի ամբիոնի վարիչ։

Հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, Սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է նաև երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։