Իտալական մշակույթի շունչը Հայաստանում. բացվել է «Մեկ օր Պոմպեյում» ցուցահանդեսը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Մեկ օր Պոմպեյում» ծավալուն ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հայաստանում Իտալիայի մշակույթի շաբաթվա շրջանակում անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության, Պոմպեյի հնագիտական արգելոցի ու Հայաստանի ազգային պատկերասրահ համագործակցությամբ և «Glocal Project Consulting» ընկերության աջակցությամբ: «Մեկ օր Պոմպեյում» խորագրով ցուցահանդեսը, ի թիվս այլ նախագծերի, Հայաստանի հանրությանը իտալական պատմության, բարձրարժեք արվեստի ու մշակույթի հարուստ ժառանգությանը հաղորդակից լինելու բացառիկ հնարավորություն է տալիս:

Ցուցահանդեսն ընդգրկում է մ.թ. 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված հռոմեական քաղաքի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ողջունել է հյուրերին, համագործակցության համար շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ ի դեմս դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի, և տեղեկացրել, որ հին հռոմեական քաղաքի բարքերն ու նիստուկացը ներկայացվելու է ավելի քան 100 ցուցանմուշով:

«Սա ցուցադրություն է ոչ թե Պոմպեյ քաղաքի վախճանի ու կործանման, այլ կյանքի վերակերտման մասին»,- ընդգծել է Մարինա Հակոբյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով երկու երկրների՝ Հայաստանի և Իտալիայի՝ դարերի պատմություն ունեցող մշակութային համագործակցությունը:

«Վստահ եմ, որ Հայաստանում Իտալիայի մշակույթի շաբաթը և «Մեկ օր Պոմպեյում» ցուցահանդեսը նոր սկիզբ կհանդիսանան հայ-իտալական մշակութային կապերի ընդլայնման և զարգացման համար՝ օգնելով մեզ բացահայտել մեր երկու բարեկամական ազգերի միջև նմանությունները:

Թո՛ւյլ տվեք անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալֆոնսո դի Ռիզոյի, և հույս հայտնել, որ մեր հետագա համագործակցությունը կշարունակի իր կայուն զարգացումը և տարեցտարի էլ ավելի կամրապնդվի ու կզարգանա»,- ասել է նախարարը:

Ըստ Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի՝ իտալական մշակույթի շաբաթը Հայաստանում նշանավորելու ավելի լավ տարբերակ դժվար էր գտնել, բայց սա միայն սկիզբն է:

«Պոմպեյը դարձավ ողբերգության հոմանիշ, բայց նաև պատուհան բացեց դեպի հին աշխարհ: Հրաբխային ապարների վերմակը ծածկեց այն ամենը, ինչն այսօր պահպանվել է, և այս ցուցադրությունը եզակի հնարավորություն է՝ ծանոթանալու ոչինչ չկասկածող հռոմեացիների կյանքին հենց ողբերգության նախօրեին»,-եզրափակել է դեսպանը և շնորհակալություն հայտնել կողմերին ցուցադրությունը կյանքի կոչելու համար:

Պաշտոնական բացումից հետո պաշտոնատար անձինք և այցելուները շրջել են ցուցասրահներում և ծանոթացել գտածոներին: